Պուտինը շարունակում է բոլորին խաբել․Սիբիգա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր հնարավոր բանակցությունների մասին խոսքերին. «Եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա»։


«Այս պահին առնվազն յոթ երկիր պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը՝ պատերազմը դադարեցնելու համար։ Ավստրիան, Սուրբ Աթոռը, Շվեյցարիան, Թուրքիան և Պարսից ծոցի երեք երկրներ։ Սրանք լուրջ առաջարկներ են, և նախագահ Զելենսկին պատրաստ է նման հանդիպման ցանկացած պահի։ Սակայն Պուտինը շարունակում է բոլորին խաբել՝ առաջ քաշելով ակնհայտորեն անընդունելի առաջարկներ։ Միայն ճնշման աճը կարող է ստիպել Ռուսաստանին վերջապես լուրջ վերաբերվել խաղաղության գործընթացին», - գրել է Սիբիգան սոցիալական ցանցերում։

Քաղաքականություն

Պատահարներ