Սերբիան և Ռուսաստանը համաձայնել են լուծել նավթային արդյունաբերության դեմ ԱՄՆ պատժամիջոցների հարցը

Պեկինում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է երկու երկրների միջև NIS-ի (Neftna Industrija Srbije)՝ Սերբիայի նավթային արդյունաբերության դեմ ԱՄՆ պատժամիջոցների հարցը համատեղ լուծելու համաձայնագրի մասին։


«Երրորդ հարցը NIS-ի դեմ պատժամիջոցներն էին, մենք համաձայնեցինք համատեղ աշխատել, որպեսզի կարողանանք փրկել այս կարևոր ընկերությունը և դրա գործունեությունը: Մենք չենք ուզում որևէ բան գողանալ ոչ մեկից և չենք իրականացնի որևէ ազգայնացում: Մենք հույս ունենք, որ խոշոր խաղացողները կկարողանան համաձայնության գալ այս հարցի շուրջ», - հանդիպումից հետո սերբական լրատվամիջոցներին ասել է Վուչիչը։


Հիշեցնենք՝ Հունվարի 10-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառեց «Գազպրոմ Նեֆթ»-ը, դրա գործադիր տնօրեն Ալեքսանդր Դյուկովը և ավելի քան 20 դուստր ձեռնարկություններ, այդ թվում՝ NIS-ը։


Սերբիայի նավթարդյունաբերությունը Հարավարևելյան Եվրոպայի ամենամեծ ուղղահայաց ինտեգրված էներգետիկ համակարգերից մեկն է։ Մեծամասնական բաժնետերերն են «Գազպրոմ Նեֆտը» (բաժնետոմսերի 44.85%-ը), «Գազպրոմը» (11.3%) և Սերբիան (29.87%): Օգոստոսի 27-ին Սերբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնեց, որ Բելգրադը ապահովել է NIS-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վեցերորդ 30-օրյա հետաձգումը:

Քաղաքականություն

Պատահարներ