Քաղաքականություն
Դանիան ստիպելու է գազի ներմուծողներին ապացուցել, որ դրանք ռուսական չեն
Դանիայի իշխանությունները նախատեսում են 2027 թվականից սկսած գազ գնող ընկերություններին պարտավորեցնել ապացուցել, որ վառելիքը Ռուսաստանից չէ։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով մի փաստաթղթի, որը Դանիան առաջարկել է քննարկել ԵՄ մյուս երկրներին։
«Ենթադրվում է, որ Ռուսաստանի կամ Բելառուսի հետ սահմաններով կամ հատման կետերով, ինչպես նաև «Թուրքական հոսք» գազատարով Եվրամիություն մտնող բնական գազը ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտահանվում է Ռուսաստանի Դաշնությունից, եթե հակառակը հաստատող հստակ ապացույցներ չներկայացվեն», - ասվում է առաջարկի տեքստում։
Հրապարակման համաձայն՝ Կոպենհագենը ակնկալում է մինչև հոկտեմբեր կոնսենսուսի հասնել ԵՄ մյուս երկրների հետ Ռուսաստանից գազի մատակարարման արգելքի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
«Իրատես». Աշխատավարձերի բարձրացման խնդրով նախարարներն անձամբ են դիմել Փաշինյանին
WRed
Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականը հնարավոր է դատապարտվի 11 տարվա բանտարկության
Ուկրաինայում գերմանացի զինվորներ չեն լինի. ԱԳ նախարար
Ofelya