Քաղաքականություն

Ռուսաստանը չի վերադարձնի իր ակտիվները, քանի դեռ չի վճարել ռազմատուգանքները․ Կալաս

Vika B. 657 դիտում
Ռուսաստանը չի վերադարձնի իր ակտիվները, քանի դեռ չի վճարել ռազմատուգանքները․ Կալաս

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ անհնար է պատկերացնել Ուկրաինայի պատերազմի պատճառով դաշինքի շրջանակներում սառեցված ռուսական ակտիվների վերադարձը, քանի դեռ Մոսկվան չի վճարել ռազմատուգանքները:


«Մենք չենք կարող պատկերացնել, որ եթե հրադադարի կամ խաղաղության համաձայնագիր կնքվի, այդ ակտիվները կվերադարձվեն Ռուսաստանին, եթե նրանք չվճարեն ռազմատուգանքները», - ասել է նա:


ԵՄ-ն հայտարարում է, որ ուկրաինական պատերազմի համար Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակում մոտ 210 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ են սառեցվել։


Ուկրաինան և ԵՄ որոշ երկրներ, կոչ են արել ԵՄ-ին բռնագրավել ակտիվները և դրանք օգտագործել Կիևին աջակցելու համար։ Սակայն ԵՄ ծանրակշիռ խաղացողներ Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Բելգիան, որին է պատկանում ակտիվների մեծ մասը՝ մերժել են նման կոչերը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250