Քաղաքականություն

Ռուսաստանը այլևս չի ցանկանում Ուկրաինայի չորս շրջանները. Հաքան Ֆիդան

Ռուսաստանը այլևս չի ցանկանում Ուկրաինայի չորս շրջանները. Հաքան Ֆիդան

Ռուսաստանը այլևս չի պնդում պատերազմի սկզբից ի վեր մասամբ գրավված Ուկրաինայի չորս շրջանների նկատմամբ լիակատար վերահսկողությունը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։


Ֆիդանի խոսքով՝ Մոսկվան այժմ ձգտում է վերահսկողություն հաստատել միայն ամբողջ Դոնեցկի մարզի նկատմամբ և մտադիր է դիրքեր պահպանել Զապորոժիեի շփման գծի երկայնքով։


Ֆիդանը նշել է, որ նմանատիպ առաջարկներ արդեն քննարկվել են Թուրքիայում բանակցությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի նոր պայմանները կարող են դառնալ պատերազմի ավարտի հիմք, չնայած դրանք ընդունելը դժվար կլինի, հատկապես Ուկրաինայի համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250