Քաղաքականություն
ԱՄՆ-ն արգելել է պաղեստինցի պաշտոնյաների մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային
ԱՄՆ Պետդեպարտամենտը մերժել է պաղեստինցի պաշտոնյաների և դիվանագետների վիզաները՝ արգելելով նրանց մասնակցել սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Այս մասին գրում է The New York Post-ը:
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի առաջին տեղակալ Թոմի Պիգոտը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների օրենքներին և ազգային անվտանգության շահերին համապատասխան՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մերժում և չեղարկում է Պաղեստինի ազատության կազմակերպության և Պաղեստինի ինքնավարության անդամներին տրամադրված վիզաները՝ ՄԱԿ-ի առաջիկա Գլխավոր ասամբլեայի նախաշեմին։
Հուշագրում նաև հիշատակվել է, որ Մահմուդ Աբասը նախատեսում էր ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացնել «սահմանադրական հռչակագիր»՝ անկախ Պաղեստինյան պետություն հռչակելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան միասին են, դա նորմալ է, որովհետև դուք երկուսի հետ էլ խնդիր ունեք». թուրք լրագրողը Պետրոս Ղազարյանի հյուրն է
Mariam Z.
Պեսկովը մեկնաբանել է Զելենսկիի նամակն ուղղված Թրամփին
Mariam Z.
Սա պատասխան էր ԱՄՆ-ին մեր տարածքի դեմ ուղղված բացահայտ ագրեսիային. Իրանի ԱԳՆ
Ofelya
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը՝ վարչապետի և ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին
Julya