Թրամփը՝ Վաշինգտոնում սպանությունների համար, մահապատիժը վերականգնելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ իր վարչակազմը ցանկանում է վերականգնել մահապատիժը երկրի մայրաքաղաքում, հաղորդում է NBC News-ը։
«Եթե մայրաքաղաք Վաշինգտոնում ինչ-որ մեկը մարդ սպանի, մենք ամեն ինչ կանենք, որ մեղավորը դատապարտվի մահապատժի, և դա շատ ուժեղ զսպող գործոն է, և բոլորը, ովքեր լսել են դրա մասին, համաձայն են դրա հետ»,- ասել է Թրամփը։
Հավելենք՝ հունվարին Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որում արտահայտել է մահապատիժը ամբողջ երկրում ընդլայնելու իր ցանկությունը։
«Մահապատիժ» ոչ առևտրային տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ Գերագույն դատարանը Վաշինգտոնում մահապատիժը վերացրել է 1972 թվականին, իսկ Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը պաշտոնապես վերացրել է այն 1981 թվականին։
Վաշինգտոնի բնակիչներն ավելի ուշ՝ 1992 թվականին, քվեարկել են քաղաքում մահապատիժը չվերականգնելու օգտին։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Uber-ի հետ «գաղտնի գործարք» ունի․ խորհրդարանական հանձնաժողով
Խորհրդարանական հանձնաժողովը պարզել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Uber-ի հետ «գաղտնի գործարք» ունի: Այս մասին...
Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհում ամենահզոր զենքը»
Հյուսիսային Կորեան ցուցադրել է նոր ստորգետնյա բազավորման բալիստիկ հրթիռը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի...
Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է․ պետնախարար
Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է: Այս մասին Արցախ...
Ուկրաինայում բանակցությունները չեն կարող շարունակվել առանց Եվրոպայի․ Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության բանակցությունները չեն կարող շ...