Սպիտակ տան մոտ ԱՄՆ դրոշն այրել են
ԱՄՆ բանակի վետերանը ձերբակալվել է Սպիտակ տան մոտ ամերիկյան դրոշը այրելու համար՝ ի նշան բողոքի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին գործադիր հրամանագրերից մեկի դեմ, հաղորդում է տեղական Fox 5 հեռուստաալիքը։
«ԱՄՆ բանակի վետերանը ձերբակալվել է Սպիտակ տան դիմաց՝ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին գործադիր հրամանագրերից մեկի դեմ բողոքի ակցիայի ժամանակ դրոշ այրելուց հետո», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հեուստաալիքի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով ԱՄՆ իշխանություններին պարտավորեցնում է հետաքննել ամերիկյան դրոշի այրման դեպքերը և, եթե դրա համար հիմքեր կան, պատասխանատվության ենթարկել ներգրավված անձանց։
Սպիտակ տան կողմից հրապարակված փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պետք է «առաջնահերթություն տա երկրի քրեական և քաղաքացիական օրենքների հնարավորինս լիարժեք կիրառմանը ամերիկյան դրոշի պղծման գործողությունների դեմ»։
Սա վերաբերում է այն դեպքերին, երբ նման գործողությունները չեն մտնում խոսքի ազատության շրջանակի մեջ և խախտում են օրենքը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի խոսքում ոչինչ չլսեցի Վերին Շորժայի մասին, նշանակում է՝ այնտեղ ներխուժած ադրբեջանցիները շարունակելու են մնալ հայկական տարածքում. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբե...
Հրաչ Հակոբյանը չպատասխանեց հարցին՝ իր կարծիքով Տավուշում ադրբեջանական հողեր կան, թե՝ ոչ
Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, այդ ոլորտը, քարտեզագրումը, չգիտեմ որտեղ ինչ անկլավներ կան, այնպես որ թույլ տվեք չմեկ...
Այլապես կարող է Երրորդ համաշխարհային պատերազմ լինել. Թրամփ
Ռուսաստանը հաղթաթուղթ ունի Ուկրաինայի հետ կապված բանակցություններում, քանի որ զգալի տարածքներ է վերահսկում։ Այս հայտարար...
Ո՞ր գեներալին են քննելու Ապրիլյան հանձնաժողովում
Այսօր գումարվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը:Ինչպես հաղորդում է SH...