Մեր պահանջները ընդունվել են Հայաստանի կողմից․ Ադրբեջանի վարչապետ
Վաշինգտոնում Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովից հետո ստորագրված համատեղ հռչակագիրը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ առաջ քաշված և խթանված խաղաղության նախաձեռնությունը լայն միջազգային աջակցություն և պաշտոնական ճանաչում է ստացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
«Համատեղ հայտարարությունը ոչ միայն երկու երկրների միջև երկարատև զինված դիմակայությանը վերջ դրող փաստաթուղթ է, այլև ադրբեջանական ժողովրդի պատմական արդարության համար պայքարի արդյունք, մեր պետության քաղաքական և դիվանագիտական ուժի և միջազգային հեղինակության արտահայտություն», - ասել է Ասադովը։
Նրա խոսքով՝ համատեղ հռչակագրի ամենակարևոր դրույթներից մեկը վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային և կապի գծերի բացմանը։
«Հայրենական պատերազմից հետո նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս և վճռականորեն հայտարարել է, որ պետք է ապահովվի Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անարգել ցամաքային անցումը։ Բոլոր դժվարություններին, անհամաձայնություններին և տարբեր դիրքորոշումներին չնայած՝ պետության ղեկավարի այս պահանջը նույնպես ընդունվել է Հայաստանի կողմից», - ընդգծել է նա:
Ասադովը ասել է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը հստակորեն ընդգծում է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել և հուսալի հաղորդակցության ապահովման կարևորությունը։
«Այդ նպատակով նախատեսվում է Միացյալ Նահանգների կողմից աջակցվող հատուկ ենթակառուցվածքային նախաձեռնություն՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին:Սա էական փոփոխություններ կստեղծի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական և աշխարհաքաղաքական քարտեզի վրա», - ասել է Ասադովը:
Նմանատիպ հոդվածներ
«Շնորհավոր Գիտելիքի և Դպրության օրը»․ Աննա Հակոբյանի գրառումը՝ դստեր լուսանկարով
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ շնորհավորելով սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի,...
ՀԱՊԿ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի սադրանքները. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։...
Կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացի առողջացել է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում այսօր առողջացումով հիվանդանոցներից դուրս են գրվել նախկինում կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացիներ,...
Մարուքյանը նորմալ է վերաբերվում Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մտադրությանը
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նորմալ է վերաբերվում Արցախում ռուսերենին պաշ...