Իրանի դեսպանը վտարվել է Ավստրալիայից
Ավստրալիան երկրում Իրանի դեսպան Ահմադ Սադեղիին հայտարարել է անցանկալի անձ, իսկ Իսլամական Հանրապետությունում Ավստրալիայի դեսպանատունը դադարեցնում է իր գործունեությունը անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ Ավստրալիայի հետախուզության՝ Իրանը «կանգնած է Ավստրալիայում հրեական համայնքի դեմ հակասեմիթական հարձակումների հետևում»։ Իրանը, ենթադրաբար, ներգրավված է Մելբուռնի սինագոգի և Սիդնեյի ռեստորանի վրա հարձակումներում։
«Կասկած չկա, որ ավստրալական հողի վրա ագրեսիայի այս կոպիտ և վտանգավոր գործողությունները, որոնք գլխավորում է մեկ այլ պետություն, անցել են սահմանը։ Հետևաբար, Իրանի դեսպանը հայտարարվել է անցանկալի անձ», – ասել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարը։
Դիվանագետի խոսքով, Սադեղին և իրանցի ևս երեք ներկայացուցիչներ պետք է լքեն Ավստրալիան յոթ օրվա ընթացքում։ Նախարարը շեշտել է, որ Կանբերրան մտադիր է պահպանել «որոշակի դիվանագիտական կապեր» Իրանի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր սա առաջին դեպքն է, երբ մեկ այլ երկրի դեսպան է արտաքսվում Ավստրալիայից։ Թեհրանում գտնվող ավստրալիացի դիվանագետները նախկինում տարհանվել են «երրորդ երկրներ»։
Նմանատիպ հոդվածներ
Մենք բոլորս միասին սառած աչքերով նայել ենք, թե ինչպես են մեր Արցախը հանձնում. Բագրատ Սրբազան
Մենք բոլորս միասին կանգնել ենք, սառած աչքերով նայել ենք, թե ինչպես են մեր Արցախը հանձնում: Այս մասին Սիսիանում հայտ...
Ուկրաինայից հայտնել են՝ Զելենկին սպառնալիք է երկրի բնակչության համար
Գերագույն Ռադայի պատգամավոր Դուբինսկին ասում է, որ Զելենսկին սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի բնակչության համար:«Մարդ...
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ըստ մարզում շրջանառվող լուրերի, որոշել է հրաժարականի դիմում գրել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ըստ մարզում շրջանառվող լուրերի, որդու հետ կապված աղմկահա...
Արթուր Ղազինյան. Թուրքիան Փաշինյանից ակնկալում է փակել Հայկական հարցը, որից հետո կբացի սահմանը
Հունիսի 20-ին Աժ արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի քաղաքական որոշումը ոչ միանշանակ ընդունվեց Հայաստանի քաղաք...