ԱՄՆ նախագահը որոշ լրատվամիջոցների սպառանցել է զրկել լիցենզիայից․ նրանք միլիոնավոր դոլարներ կվճարեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ABC և NBC հեռուստաալիքները պետք է զրկվեն լիցենզիաներից, եթե հեռարձակման իրավունքների համար միլիոնավոր դոլարներ չվճարեն։
«Ինչո՞ւ կեղծ ABC-ն ու NBC-ն՝ համաշխարհային երկու ամենավատ և ամենակողմնակալ հեռուստաալիքները, տարեկան միլիոնավոր դոլարներ չեն վճարում լիցենզիաների համար։ Նրանց պետք է զրկել լիցենզիաներից հանրապետականներին կամ պահպանողականներին անարդար լուսաբանման համար, բայց նրանք նաև պետք է մեծ գումարներ վճարեն», - գրել է Թրամփը իր Truth Social էջում։
Ըստ Թրամփի՝ «կոռումպացված լրագրությունը չպետք է խրախուսվի, այլ պետք է դադարեցվի»։
Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ, իր կարծիքով, այն բոլոր լրագրողները, ովքեր կասկածի տակ են դնում Իրանի վրա հարձակման ժամանակ ԱՄՆ զինված ուժերի գործողությունների արդյունքները, պետք է ազատվեն աշխատանքից։ Այդ ժամանակ Թրամփը մեկնաբանել էր Իրանի վրա ԱՄՆ հարձակումները արդյունավետ չհամարող լրագրողների հրապարակումները։
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանը խիստ բողոք է հայտնել Ճապոնիային Թայվանի հարցում
Չինաստանի փոխարտգործնախարար Սուն Վեյդոնգը խիստ բողոք է հայտնել Տոկիոյին՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի Թայվանի վերաբ...
Քրեական ենթամշակույթը տեղ չունի Հայաստանում, և վերջ. վարչապետ
«Քրեական ենթամշակույթը տեղ չունի Հայաստանում, և վերջ:Արդեն ասվել է, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնո...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել՝ ի աջակցություն հայ ժողովրդին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել․«Ադրբեջանի զինված ուժերը ներխո...
Ինչ ակնկալիքներ ունի Զելենսկին Թրամփից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփից առաջարկներ է պահանջել Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու համա...