Քաղաքականություն

Մենք շարունակում ենք միջուկային վառելիք մատակարարել ոչ բարեկամ երկրներին․ Պուտին

Marine 1 րոպե 9 դիտում
Մենք շարունակում ենք միջուկային վառելիք մատակարարել ոչ բարեկամ երկրներին․ Պուտին

Ռուսաստանը շարունակում է մեծ ծավալներով միջուկային վառելիք մատակարարել ոչ բարեկամ երկրներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սարովում միջուկային ֆիզիկոսների և ատոմային ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ։


«Այն, ինչ մենք նախկինում արել ենք այն երկրներում, որոնց դուք անվանել եք ոչ բարեկամ, մենք շարունակում ենք անել` միջուկային վառելիքը մատակարարում ենք մինչև հիմա և դա անում ենք մեծ ծավալներով։ Ծառայություններ մատուցու՞մ ենք: Այո, մատուցում ենք գրեթե նույն ծավալներով: Ինչ-որ նոր բաներ են ի հայտ գալիս, հատկապես միջուկային բժշկության և այլ հարակից ոլորտներում, դա ինչպես եղել է, այնպես էլ մնում է»,- ասել է Պուտինը։


Միաժամանակ, Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամերկրներ, կան ոչ բարեկամ էլիտաներ այդ պետություններում»:


Նա նաև նշել է, որ ռուս գիտնականները շարունակում են աշխատել եվրոպացի մասնագետների հետ: Պուտինի գնահատմամբ՝ «Ռոսատոմի» ղեկավարությանը հաջողվում է բարեկամական հարաբերություններ կառուցել արտասահմանյան գործընկերների հետ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250