Մակրոնն ու Տոկաևը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և երկկողմ համագործակցությունը։ Մակրոնը այս մասին հայտնել է X սոցիալական ցանցում։


«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Մենք քննարկել ենք ռազմավարական գործընկերության ամրապնդումը, մասնավորապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում, 2023 թվականի նոյեմբերին Ղազախստան կատարած իմ այցից և նախագահ Տոկաևի անցյալ տարվա նոյեմբերին Ֆրանսիա կատարած պետական ​​այցից հետո։ Մենք նաև քննարկել ենք միջազգային իրավիճակը՝ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում և Հարավային Կովկասում ընթացող բանակցությունները», - ասել է Մակրոնը։


Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը ընդգծել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Քաղաքականություն