Խաղաղություն կնքելու համար յուրաքանչյուր կողմ պետք է ինչ-որ բան զիջի. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքելու համար յուրաքանչյուր կողմ պետք է և՛ ինչ-որ բան ստանա, և՛ ինչ-որ բան զիջի։
Հենց այդ պատճառով, ըստ նրա, Վլադիմիր Զելենսկին վաղը կայցելի Միացյալ Նահանգներ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը CNN-ին ասել է.
«ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, բայց հիմա ամեն ինչ կախված է Կիևից։ Ռուսաստանի զիջումներն այն են, որ «չգրավվի ամբողջ Ուկրաինան»։ Խոսքը Ուկրաինայի հինգ շրջանների մասին է։ Վաշինգտոնը մտադիր է Զելենսկու հետ հանդիպման ժամանակ քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակման հարցը։ Հուսով եմ, որ Վաշինգտոնին կհաջողվի կազմակերպել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ հանդիպում»։
Նմանատիպ հոդվածներ
Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից. Իրանի կառավարության խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության ն...
Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստանում կառուցվելիք ուղու մասին
Հայաստան կատարելիք այցի ընթացքում կքննարկենք հյուսիս-հարավ միջանցքի հարցը, իսկ նչ վերաբերում է արևելք-արևմուտք ուղուն, ա...
Ինչ պահանջներ է ներկայացրել Պուտինը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
Reuters-ը հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել է, թե ինչ պահանջներ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ուկրաի...
Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է
Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է: Ինչպես հետևում է հանրապետության «Եկատերինբուրգում հյուպատոսությու...