Ուկրաինան ռմբակոծել է ռուսական նավահանգիստը․ ոչնչացրել իրանական ռազմանավը
Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզի նավահանգստին՝ խոցելով Իրանից «Շահիդների» համար պահեստամասեր տեղափոխող նավը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Հակառակորդի օդային հարվածներ հասցնելու կարողությունը նվազեցնելու շրջանակներում, օգոստոսի 14-ին Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները, համագործակցելով Պաշտպանության ուժերի այլ ստորաբաժանումների հետ, կրակային հարված են հասցրել Օլյա ծովային նավահանգստին (Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզ)», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նավահանգիստը Ռուսաստանի կողմից օգտագործվում է որպես կարևոր լոգիստիկ կետ Իրանից ռազմական ապրանքների մատակարարման համար։
«Միևնույն ժամանակ, հարված է հասցվել Իրանից զենք տեղափոխող նավի», նշել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...
Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել․ Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «...
Քանի մենք ենք իշխանության Հայաստանի և ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ Ջուլհակյան
Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունեն՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե...
Եվրամիությունը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը. ԵԽ նախագահ
Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակ...