
Հայտնի է՝ Թրամփի ներգրավվածության պատճառը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը մասնակցությունը համարում է Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու ուղղությամբ քայլ, հաղորդում է NBC News-ը ՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
«Նախագահը կարծում է, որ արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակին, բայց չի կարծում, որ կստանա այն», - ասել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը։
Հեռուստաալիքը ընդգծում է, որ Թրամփը վերջերս ակտիվորեն ստեղծում է խաղաղարարի կերպար՝ պարբերաբար հիշեցնելով մարդկանց իր դիվանագիտական հաջողությունների մասին սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ հայտնի դարձավ , որ Թրամփը բազմիցս զանգահարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Նորվեգիայի ներկայիս էկոնոմիկայի նախարար Յենս Ստոլտենբերգին և հարցրել նրան Նոբելյան մրցանակ շնորհելու մասին։
Հավելենք՝ մինչ այս, յոթ երկրների ներկայացուցիչներ աջակցել են ամերիկացի առաջնորդի Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածությանը։ Նրանց թվում էին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրայս Օլիգի Նգուեման, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Օլիվիե Նդուհիգրեհեն։