Ահաբեկիչները չեն խնայվի․ Հնդկաստանն այլևս չի տրվի միջուկային շանտաժին․ Նարենդրա Մոդի
Միջուկային շանտաժն այլևս չի ազդի Հնդկաստանի որոշումների վրա երկրի անվտանգության ապահովման ոլորտում։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Հնդկաստանի անկախության օրվա կապակցությամբ։
«Հնդկաստանն որոշել է, որ չի հանդուրժի միջուկային շանտաժը։ Միջուկային շանտաժը շարունակվում է երկար ժամանակ, բայց դա մենք երբեք չենք ընդունի։ Մենք որոշել ենք, որ ահաբեկիչներն ու նրանց ընկերները չեն խնայվի։ Մենք չենք զիջի միջուկային ճնշմանը», - հավելել է Մոդին։
Անդրադառնալով Պահալգամի հարձակմանը և երկրի արձագանքին՝ «Սինդուր» գործողությանը, Հնդկաստանի վարչապետն ասել է, որ կառավարությունը զինված ուժերին ազատ ձեռքեր է տվել։
«Նրանք են որոշում ռազմավարությունը, թիրախը և ժամկետները։ Մեր զորքերն արել են այն, ինչ ոչ ոք չի արել տասնամյակներ շարունակ։ Մենք հարյուրավոր կիլոմետրեր ենք ներթափանցել թշնամու տարածք և հողին ենք հավասարեցրել ահաբեկիչների շտաբը», - ասել է նա։
Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիր Հնդկաստանի միութենական տարածքում՝ Փահալգամում, տեղի ունեցավ ահաբեկչական հարձակում։ Զոհվեցին Հնդկաստանի քսանհինգ քաղաքացի և մեկ նեպալցի։ Հնդկաստանը հայտարարել էր, որ ունի ապացույցներ, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ։ Մայիսի 7-ի գիշերը հնդկական ուժերը սկսեցին «Սինդուր» գործողությունը՝ հարվածելով Պակիստանում գտնվող թիրախներին, որտեղ գտնվում էին ահաբեկիչները։ Պակիստանը հակահարված տվեց։ Մայիսի 10-ին երկու կողմերն էլ հայտարարեցին լիակատար հրադադարի մասին։ Հնդիկ պաշտոնյաները հայտարարեցին, որ «Սինդուր» գործողությունը կասեցվել է, բայց չի ավարտվել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...
Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել․ Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «...
Քանի մենք ենք իշխանության Հայաստանի և ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ Ջուլհակյան
Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունեն՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե...
Եվրամիությունը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը. ԵԽ նախագահ
Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակ...