
Ալեն Սիմոնյանը և ՔՊ պատգամավորը դատի են տվել «Իմնեմնիմի» համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 անդամներ դատի են «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին։ Այս մասին հայտնի է դառնում «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Սաղաթելյանի դեմ հայցեր են ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։
Ազգային ժողովի նախագահը պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար վնասի փոխհատուցում է պահանջում։ Հայցի պատճառը եղել է պոդկաստի վերջին դրվագներից մեկը, որտեղ Սաղաթելյանը որոշ մանրամասներ է ներկայացրել Սիմոնյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագրի» մյուս պատգամավորների ինտիմ կյանքից։
Արուսյակ Մանավազյանն էլ պահանջում է հերքել արված հայտարարությունները և 1 մլն դրամի չափով փոխհատուցում վճարել:
Նշենք, որ տվյալ թողարկման ընթացքում Սաղաթելյանը նշում էր, որ երբեք ցանկություն չի ունեցել բացահայտել այս կամ այն մարդու անձնական կյանքի մանրամասները, բայց բարձր դասի հոգևորականների, այդ թվում՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ իշխանությունների ակտիվ հարձակումներից հետո նա ստիպված է բացահայտել իշխանությունների կերպարը։