Վրաստանը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը․ Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թուրքմենստանում ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Վրաստանի կառավարության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունն, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող գործընթացները։
«Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությանը։ Վարչապետը ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է այս ուղղությամբ։
Իրակլի Կոբախիձեն նաև հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանը և այդպիսով ապահովելու տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն», - ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...