Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ հեռահարության հրթիռների տեղակայման սահմանափակումից հրաժարվելու մասին
Ռուսաստանը հրաժարվում է միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայումը սահմանափակելու միակողմանի մորատորիումից՝ ասված է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նման որոշումը բացատրել է Ռուսաստանին հարակից շրջաններում Արևմուտքի կողմից «ապակայունացնող հրթիռային ներուժի ավելացմամբ»։
Նախարարությունից հայտարարել են, որ Ռուսաստանը քայլեր կձեռնարկի հրթիռների հնարավոր տեղակայման ուղղությամբ ԱՄՆ-ի և այլ երկրնեի միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման վերլուծության հիման վրա: Միևնույն ժամանակ, Մոսկվան հայտարարել է, որ հրթիռներ չի տեղադրի, քանի դեռ դա չի արել ՆԱՏՕ-ն։
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր Գերմանիայի տարածքում հեռահար զենքի «դրվագային» տեղակայման մասին, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը կհրաժարվի մորատորիումից։ 2024 թվականին ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտնել էր, որ նման սպառազինությունների արտադրությունը կվերականգնվի:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...