Փաշինյանն ու Ալիևը փոխում են Հարավային Կովկասի «կարգադրիչին»․ «Կոմերսանտ»
«Կոմերսանտի» բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԱՄՆ չհայտարարված այցերի նախապատրաստական աշխատանքները, որոնք երկու երկրներում էլ գաղտնի են պահվում, բայց արդեն քննարկվում են Վաշինգտոնում:
Պատրաստվող փաստաթուղթը խաղաղության պայմանագիր չէ, բայց Սպիտակ տանը դրա ստորագրման փաստն ինքնին թույլ կտա Դոնալդ Թրամփին կրկին հանդես գալ որպես խաղաղարար՝ այս անգամ Հարավային Կովկասում: Մոսկվայի հետ հարաբերություններում ճգնաժամ ապրող Երևանն ու Բաքուն ցուցադրում են իրենց պատրաստակամությունը՝ ճանաչելու Միացյալ Նահանգները որպես տարածաշրջանի գլխավոր կարգադրիչ:
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների Վաշինգտոն չհայտարարված այցը, որը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 8-ին, գաղտնի է պահվում։ Բաքվում և Երևանում որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել. ո՛չ հաստատում են, ո՛չ հերքում շրջանառվող տեղեկատվությունը։ Դրա հիմնական աղբյուրը լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն է, որի անունը նախկինում չէր հայտնվել տարածաշրջանային լրատվամիջոցներում։
Հավելենք՝ «Կոմերսանտի» բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը հաստատել է Սպիտակ տանը Թրամփի, Ալիևի և Փաշինյանի միջև եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Իսկ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության մերձավորները արդեն խոսում են առաջիկա հանդիպման մասին՝ Սպիտակ տան ղեկավարի համար նոր դիվանագիտական հաղթանակ ակնկալելով։
«Թրամփի ջանքերի շնորհիվ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կնքման եզրին է», – ասել է Մոնտանայից սենատոր Սթիվ Դեյնսը։
Հիշեցնենք՝ Նմանատիպ հայտարարություն է արել նաև Հարավային Կարոլինայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը, ով ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը շուտով կկնքվի։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...