Խամենեիի խորհրդականը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Ալի Լարիջանին նշանակվել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, համապատասխան հրամանագիրը ստորագրվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից։
Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Ալի Աքբար Ահմադիանը։ Ալի Լարիջանին նախկինում եղել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի խորհրդականը։
Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր սպառնալիքների ֆոնին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել հատուկ մարմին՝ պաշտպանության խորհուրդ ստեղծելու մասին, որի իրավասության ներքո կլինեն երկիրը արտաքին սպառնալիքներից պաշտպանելու հարցերը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...