Գազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի աճ է արձանագրել
Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին.
- ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն,
- խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը,
- անհապաղ բացառել ծխելու և բաց կրակի օգտագործման ցանկացած դեպք,
- ապահովել տարածքների առօրյա հսկողություն և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով վերահսկողություն։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Տեսչական մարմնում զգալիորեն ավելացել են նշված ոլորտին վերաբերող քաղաքացիների ահազանգերը, բողոքները, որոնք հիմնականում վերաբերում են ծխելու դեպքերին, անպատասխանատու վարքագծին և անվտանգության կանոնների անտեսմանը։
Տեսչական մարմնը հորդորում է չանտեսել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու հնարավոր վտանգներն ու ապահովելու քաղաքացիների, անձնակազմի և գույքի անվտանգությունը։
«Ցուցաբերե՛ք բարձր պատասխանատվություն և իրավագիտակցություն, այդ կերպ նպաստելով հրդեհների ու տեխնածին վտանգների կանխարգելմանը»,- նշված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան թղթային QR տոմսերը
Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար...
Ոսկու գինն անկում է ապրում
Բորսաներում ոսկու ֆյուչերսների գները մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) դիմաց նվազել են։Ինչպես հաղորդում է APA-Economics-...
Օգոստոսի 5-ը կդառնա ամենակարճ օրերից մեկը
2025 թվականի օգոստոսի 5-ին, ըստ Timeanddate.com-ի, Երկրի պտույտը, որն ընդհանուր առմամբ տևում է 24 ժամ, այդ օրը կլինի անն...
Անձրևները կվերսկսվեն. հնարավոր է նաև կարկուտ. եղանակը՝ Հայաստանում
Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին, 10-13-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև...