ԱՄՆ-ն կգործարկի «իրական» արբանյակներ՝ ցամաքում և ծովում շարժվող թիրախներին հետևելու համար
ԱՄՆ-ի երկրատարածական հետախուզության ազգային գործակալությունը և տիեզերական ուժերը ծրագրում են 2026 թվականին սկսել Ground Moving Target Indicator (GMTI) ծրագրի արբանյակների արձակումը, որոնք թույլ են տալիս հետևել ցամաքում և ծովում շարժվող թիրախներին: Այս մասին հայտնում է Breaking Defense պարբերականը։
«Առաջին արբանյակները, որոնք թույլ են տալիս հետևել շարժվող ցամաքային թիրախներին, արձակվել են։ Համապատասխան տիեզերանավերը համալրված են էլեկտրաօպտիկական և ռադիոտեղորոշիչ սենսորներով»,- նշել է է գեներալ-լեյտենանտ Դեաննա Բերտը:
Բերտը հավելել է, որ հաջորդ տարի, երբ գործարկվեն իրական GMTI արբանյակները, դրանք կօգտագործվեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը դիտարկելու համար: Սպան չի մանրամասնել GMTI «իրական» արբանյակների կոնկրետ բնութագրերի մասին, սակայն նշել է, որ առայժմ ուսումնասիրվում է դրանց արդյունավետ կիրառման հարցը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...