Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շեմին է
ԱՄՆ նախագահ Թրամփը Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շեմին է։ Սա կլինի նշանավոր ձեռքբերում՝ ևս մեկ քայլ դեպի կայունություն, որը կնպաստի տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը, ինչպես նաև տնտեսական օգուտներին, որոնք դուրս են գալիս մասնակից երկրների շրջանակներից։ Այս մասին հայտնում է ամերիկացի սենատոր Սթիվ Դեյնսը։
«1980-ականների վերջից Խորհրդային Միության նախկին մաս կազմող Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են դանդաղ ընթացող հակամարտության մեջ, որն ուղեկցվում է լուրջ բռնության պարբերական բռնկումներով։ Խաղաղության հաստատման բազմաթիվ փորձեր եղել են անարդյունավետ կամ ոչ հեռատես։ Նախորդ վարչակազմերը առաջնահերթ ուշադրություն չեն դարձրել տարածաշրջանին և խաղաղ բանակցություններին», – ասել է նա։
Սենատորի խոսքով, Թրամփը նպաստում է տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս աճին ու կայունությանը՝ հավելելով, որ հանուն տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության ու կայունության՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է անհապաղ ավարտին հասցնեն դրա ստորագրումը։
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմ հանդիպում Թրամփի և եռակողմ հանդիպում՝ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասի...
Այսօր պատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար․ Թրամփ
Այսօր նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:&...
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը
Այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ ն...
Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրեն է նշանակվել
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին այս...