Քաղաքականություն

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները չեն կարողանա ստուգել Իրանի միջուկային օբյեկտները

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները չեն կարողանա ստուգել Իրանի միջուկային օբյեկտները
Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները չեն կարողանա ստուգել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներն Իրան կատարելիք իրենց առաջիկա այցի ժամանակ, հայտարարել է…

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները չեն կարողանա ստուգել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներն Իրան կատարելիք իրենց առաջիկա այցի ժամանակ, հայտարարել է Իրանի միապալատ խորհրդարանի (Մեջլիս) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։


«Մեջլիսի կողմից ընդունված օրենքների համաձայն՝ ԱԷՄԳ-ի պատվիրակությունը, ինչպես ցանկացած այլ օտարերկրյա տեսուչ, ոչ մի դեպքում ֆիզիկական մուտք չի ունենա իրանական միջուկային օբյեկտների տարածք», - ասել է նա։


Իրանցի խորհրդարանականի խոսքով՝ «ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն ունի միայն իրանցի պաշտոնյաների հետ տեխնիկական խորհրդակցություններ անցկացնելու լիազորություններ»։


Հավելենք՝ ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ ԱԷՄԳ-ի պատվիրակության այցն Իսլամական Հանրապետություն կկայանա 10 օրվա ընթացքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250