Փոխադարձ ռմբակոծություններ՝ Ռուսաստանում և Ուկրաինայում
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային: Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական կողմն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 300-ից ավելի անօդաչու թռչող սարք, 8 թևավոր հրթիռ, այս մասին հայտնում է «Ռբկ Ուկրաինա»-ն:
Հրթիռներից մեկը հարվածել է Կիևում 9-հարկանի բնակելի շենքին: Մայրաքաղաքում առնվազն 6 մարդ զոհվել է, այդ թվում՝ երեխա, 50-ից ավելի մարդ վիրավորվել է:
Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական 30-ից ավելի անօդաչու խոցելու մասին: Հարվածների տակ են հայտնվել Պենզան, Վորոնեժը, Վոլգոգրադը: ԱԹՍ-ների բեկորներն ընկել են Վոլգոգրադի մարզում երկաթուղային ենթակառուցվածքի վրա, գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Դոնեցկի Չասով Յար քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ադրբեջանի ԱԳՆ․ եթե ռուսական կողմը ներողություն չխնդրի կձեռնարկվեն համապատասխան միջոցներ
Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պետական գործակալությունը՝ «ՏԱՍՍ»-ը, ադրբեջանական Խանքենդի քաղաքի Ստեփանակերտ վերանվանու...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղում նույնպես ձախողվեց․ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Российская газета» պարբերականում հոդված է հրապարակել։ «Հելսինկյան ա...