Արցախի «հանձման մեխանիկան» գործի է դրվել դեռևս 1998 թվականից․ պատգամավոր
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Հիմնովին սխալ է, թե Հայաստանում երբևէ եղել է ոչմիթիզական իշխանություն: Փաստերն անողոք են. նախագահի պաշտոնն ստանձնելուց ոչ մեկ տարի հետո Ռոբերտ Քոչարյանը և նրա թիմը, այդ թվում՝ Ստեփանակերտում, համաձայնել են ԼՂ կարգավորման «ընդհանուր պետություն» տարբերակն ընդունել որպես բանակցությունների հիմք, որով ԼՂ շուրջ բոլոր տարածքները, Լաչինի միջանցքից բացի, պետք է վերադարձվեին Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում ճանաչվեր «հանրապետական տիպի պետական կազմավորում», փաստացի՝ ինքնավար հանրապետություն: Հետադարձ հայացքով գնահատելիս ավելի ու ավելի ես համոզվում, որ ոչմիթիզական պետական քաղաքականությունն ավելի արդյունավետ կլիներ, քան՝ դիվանագիտական «կեսհղիությունը», որ ընդհանուր գծերով հանգում էր «առևտրի». Հայաստանը վերադարձնում է ԼՂԻՄ-ից դուրս բոլոր տարածքները, եթե Ադրբեջանը ճանաչի.․․
Սկզբում ասում էին՝ «եթե ճանաչի ԼՂ անկախությունը», հետո ասացին՝ «եթե ճանաչի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացումը», վերջում ասացին՝ «եթե ճանաչի նրա ինքնորոշման իրավունքը»: Ադրբեջանը ոչինչ չճանաչեց, բացի պատերազմը: Այն, ինչից Հայաստանը երկու տասնամյակ փախչում էր, ինչպես սատանան՝ խունկից: Իսկ եթե ունենայինք կայուն, անհողդողդ, ոչմիթիզական արտաքին քաղաքականություն, ապա պատերազմը կլիներ, թերևս, 2010-11 թվականներին և հաստատ այլ ավարտ կունենար, քան եղավ 2020-ին: Այնպես որ, մարդկանց հաճելի վերագրումներ չի կարելի անել: «Հանձման մեխանիկան» գործի է դրվել 1998 թվականի իշխանափոխության հետ:
Հ.Գ. Ընդ որում, հարկ է հստակ ընդգծել, որ բանակցային այդ բուֆոնադան Հայաստանի պարագայում բացարձակապես հակասահմանադրական էր, որովհետև երկրի մայր օրենքի իմաստով «Արցախը Հայաստան է, և վերջ»»,- գրել է ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Հույս ունենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը կհասկանան ռիսկերը. Զախարովա
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ադրբեջան...