Ամերիկան Եվրամիությանը կկանգնեցնի պատերազմի առջև․ Մեդվեդչուկ
Եվրոպան կմնա դեմ առ դեմ պատերազմի հետ, քանի որ ԱՄՆ-ի շահերից է բխում միայն շահույթ ստանալը։ Նման կարծիք է հայտնել «Այլ Ուկրաինա» շարժման ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը․ գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Այսօր Եվրոպան քաղաքականապես համաձայնում է պատերազմել Ռուսաստանի հետ, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվում է ֆինանսավորել այդ պատերազմը, նա ցանկանում է դրանից գումար վաստակել։ Այժմ եվրոպացիները ստանձնում են ուկրաինացիների դերիը, նրանց նույնպես մենակ կթողնեն, ցանկացած պայման կթելադրեն ռազմական օգնության համար», - գրել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ որքան էլ Թրամփը խոսի այն մասին, որ ցավում է զոհված մարդկանց համար, նրա բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ նա չի փորձում կանգնեցնել ուկրաինական հակամարտությունը, այլ ցանկանում է դրանից առավելագույն օգուտ քաղել:
«Նա արդեն ստացել է ԵՄ-ի լիակատար հնազանդությունը՝ որպես մրցանակ այս պատերազմը շարունակելու համար»,- նշել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Հույս ունենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը կհասկանան ռիսկերը. Զախարովա
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ադրբեջան...