Թե՛ Ամերիկան, թե՛ Իսրայելը չհասան իրենց ուզածին, ուստի հրադադար խնդրեցին․ Իրանի ԱԳՆ
Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների հռետորաբանությունը որևէ վստահության արժանի չէ, Իրանը պատրաստ է հետ մղել Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից հնարավոր նոր հարձակումը: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլրահիմ Մուսավին, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մենք չենք վստահում ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի (Իսրայելի) խոսքերին ու խոստումներին, մենք լիովին պատրաստ ենք ապագայում հետ մղել նրանց հարձակումը», - ասել է գեներալը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի հետ զինված հակամարտության ժամանակ համաշխարհային հանրությանը ցույց տվեցին, որ չեն պատրաստվում պահպանել միջազգային իրավունքը։
«Թշնամին լուրջ կորուստներ կրեց և չհասավ իր նպատակներին, ուստի հրադադար խնդրեց՝ սիոնիստական ռեժիմը փրկելու համար», - հավելել է նա։
Հավելենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր իր պատրաստակամության մասին կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե կարծի, որ Իրանը ձգտում է վերականգնել իր ներուժը: Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին խոստացել էր, որ Թեհրանը վճռական պատասխան կտա կրկնվող ագրեսիայի դեպքում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Դատարանը հրապարակեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատավճիռը
Դատարանը որոշում է հրապարակել վարչապետի ավտոշարասյան ընթացքի ժամանակ վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով։Ըստ որի՝...