Թրամփի սահամանած նոր մաքսատուրքերը լուրջ հարված կհասցնեն գերմանական արտահանմանը
«Դրանք լուրջ հարված կհասցնեն գերմանական արտահանմանը»,-այս մասին ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է օգոստոսի 1-ից եվրոպական ապրանքների համար սահմանել 30 տոկոս մաքսատուրքեր։
Քաղաքական գործիչը հավելել է, որ եթե դա տեղի ունենա, ապա Բեռլինը ստիպված կլինի «երկրորդ պլան մղել» իր տնտեսական քաղաքականությանն ուղղված ջանքերի մեծ մասը, «քանի որ դա կստվերի մնացած ամեն ինչը» հաղորդում է DW-ն։
Այնուամենայնիվ, նա հույս ունի, որ Եվրոպային կհաջողվի համաձայնության հասնել Վաշինգտոնի հետ մինչև օգոստոսի սկիզբը։ Հակառակ դեպքում, նա, ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ կաջակցի պատասխան կերպով զանգվածային մաքսատուրքերի սահմանմանը։
Դոնալդ Թրամփն ինքը պնդել է, որ ԵՄ-ի կողմից առևտրային մաքսատուրքերի պատասխան բարձրացման դեպքում Վաշինգտոնը սիմետրիկորեն կգործի։
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ԵԽ նախագահի և հանձնաժողովի նախագահի եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և...
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել պատերազմների մասնակցի տանը. ՀՅԴ
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել 2016 և 2020 թթ. պատերազմների, ինչպես նաև 2022 թ. Ջերմուկի ռազմական գործ...
Խուզարկվում են ՀՅԴ անդամների տները
Վաղ առավոտից Քննչականն ու ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս մասին հյատում է ՀՅԴ Հայաստանի Գեր...
Կմնամ հանձնառու, գալու Հայրենիք՝ ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու․ Արամ Ա կաթողիկոս
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հայտարարություն է տարածել․ «Ամո՛թ է, հազա՜ր ամոթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյանքի մե...