Ես որևիցե բանից չեմ վախենում․ արքեպիսկոպոս Աջապահյան
«Իրենք հասկացել են և նահանջել են, դրա համար ավելորդ է թույլ տալ, որ երկրորդ հարձակումը թույլ տան և երկրորդ անգամ պղծեն Մայր Աթոռի հոգապարար, հոգևոր մթնոլորտը։
Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բարցարձակ շինծու, ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, խուսափել, ասածներիցս էլ չեմ հրաժարվում։ Ասել եմ՝ լավ եմ արել։ Խնդրանքս է՝ նստեմ մեքենան և փաստաբանի հետ Քննչական կոմիտե գնամ, ներկայանամ», -ասել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրագրողների հետ զրույցում։
Միքայել Սրբազանը նշել է, որ վարույթը հարուցել էին հունիսի 17-ին և կարող էին իրեն մեկուսի ձերբակալել, մինչև ամսի 26-ը ներառյալ։
«Իրենք, հակված եմ մտածել, որ գիտակցաբար ուզեցին ցույց տալ իրենց ուժը Մայր Աթոռի պատերից ներս, իրենք դժվար թե չիամանային, որ քահանայական ժողով է նախատեսված և ես Վեհափառի կողքին ատենապետն եմ։
Որոշել էին շոուն կազմակերպել։ Կազմակերպեցին՝ չստացվեց, շնորահակալություն բոլորին, Վեհափառ Հայրապետին՝ իր մասնագիտական բարձր պահվածքի համար»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–...
Սրբազանը Կաթողիկոսի հետ վերադարձել է Վեհարան
Իրավիճակը Մայր Աթոռում կրկին լարվել է. հավաքվածները թույլ չեն տվել, որ իրավապահները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիս...
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանու...
Կանխեցին եղկելի պլանը․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել տելեգրամյան իր ալիքում կիսվելով ՀՀ ՔԿ գրառումը Բագրատ արքեպիկոպոսի բնկավայ...