Բաքվում պահվող գերիներն ընտանիքներից ծանորցներ են ստացել
Ադրբեջանում պահվող հայ գերիները ընտանիքներից ծանրոցներ են ստացել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Նա հաստատել է, որ հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանյան գրասենյակի ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին, որոնց անունները նրանց փոխանցել էին Կարմիր խաչի հայ գործընկերները։
«Նրանց փոխանցվել են ծանրոցներ նրանց ընտանիքների կողմից, հնարավորություն են ստացել հեռախոսով խոսել իրենց հարազատների հետ», - ասել է Ամատունին։
Հանդիպումները անցել են ընդունված գործընթացի համաձայն՝ գերիներն ունեցել են առանձին հանդիպումներ Կարմիկր խաչի ներկայացուցիչների հետ։
Ամատունին նշել է, որ ներկայացուցիչները այցելել են նաև գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ նրանք Ադրբեջանում պահվողների թիվ ունեն, սակայն չեն կարող այն հրապարակել։
Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մյուսները` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Զախարովան զգուշացրել է Հայաստանին
Հայաստանը կոնկրետ օգուտներ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուց, մինչդեռ Եվրոպական միության (ԵՄ...
Ձերբակալվել է Սամվել Կարապետյանը. Aysor
Քիչ առաջ Երևանում, Ուլնեցի փողոցում ձերբակալվել է բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապ...
Պեսկովը` Սամվել Կարապետյանի կալանավորման մասին
Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի (ՀՀ և ՌԴ քաղաքացի - խմբ.) կալանավորման...