Երբ կդադարեն տեղումները. եղանակը՝ առաջիկա օրերին
Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Հունիսի 15-ին, 16-ին գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանի առանձին հատվածներում, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։
Այսօր ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +29-31, իսկ գիշերը` +14-16 աստիճանի սահմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայել-Իրան հակամարտությունը սպառնալիք է նաև Հայաստանի համար. Արմեն Գրիգորյան
«Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է»,- այս մասին, ա...
ՊԵԿ-ը հրաժարվում է թարմացնել ծրագրային ապահովում որոշ գործող ՀԴՄ սարքերի մոդելների համար
Այսօր Auroranews-ը տասնյակ բողոքներ է ստացել տնտեսվարողներից: Նրանք խիստ վրդովված են. «Տեսնես, ով է սարքերի ն...
Եկեղեցում կաթողիկոսի բռնի փոփոխությունը բացառվում է. Արքեպիսկոպոս Աջապահյան
«Կաթողիկոսը մնում է կաթողիկոս, մինչև Տերը հակառակը չասի։ Եկեղեցում կաթողիկոսի բռնի փոփոխությունը բացառվում է։ Այո, նրանք...
ԱՄՆ-ում կթողարկվեն Թրամփի դեմքով սպասք և կենցաղային տեխնիկա
ԱՄՆ-ում թողարկվում են Թրամփի դեմքով սպասք և կենցաղային տեխնիկա՝ ի աջակցություն MAGA (Make America Great Again)-ի։Instant...