Ուզբեկստանի նախագահի թանկարժեք նվերները՝ ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր անդամներին
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը մեքենաներ է նվիրել Ուզբեկստանի ազգային հավաքականի բոլոր խաղացողներին և մարզչական անձնակազմին 2026 թվականի աշխարհի առաջնության ասիական որակավորման փուլի Քաթարի հետ թիմի վերջին խաղից հետո: Տաշքենդում կայացած խաղն ավարտվել է տանտերերի 3-0 հաշվով հաղթանակով:
Որակավորման ավարտից մեկ տուր առաջ ուզբեկները, ոչ-ոքի խաղալով ԱՄԷ-ի հետ, պատմության մեջ առաջին անգամ ապահովեցին 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
Խաղի ավարտին մարզադաշտ մտցվեց 40 BYD մեքենա, որոնց բանալիները հանձնվեցին բոլոր խաղացողներին և ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներին։
Հավելենք՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հրամանագիր է ստորագրել ազգային հավաքականի մի խումբ խաղացողների և մարզիչների պատվավոր կոչումներ, շքանշաններ և մեդալներ շնորհելու մասին։