Կոստանյանը՝ քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած որոշ ձերբակալությունների հետ համակարծիք ենք, որոշները մեզ համար խնդրահարույց են: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Տարեսկզբին ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետը և կոմունալ տնտեսության վարչության պետը, մի դեպքում մարդը կալանավորվել է ինչ-որ մի միջնորդություն իրականացնելու համար, մյուս պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար:
Այս տեսանկյունից, մեզ համար կան խնդրահարույց իրավիճակներ. մասնավորապես, կարող եմ շեշտել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի կալանավորման փաստը: Մարդը փաստացի մեկ տարի կալանավորված է: Նրա փաստաբաններն ուղարկել են գործը ՄԻԵԴ: Այսինքն Երևանի քաղաքապետարանն իր բոլոր աշխատակիցների ենթադրյալ մեղքերի մեջ որոշակի խնդիրներ է տեսնում:
Խնդիր չենք տեսնում վերջերս ձերբակալված նախկին քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների ձերբակալության համար, որովհետև այդ մասով էլ, առաջին հայացքից, Երևանի քաղաքապետարանի կողմից որևէ խնդրահարույց բան չկա, իհարկե, անմեղության կանխավարկածը չենք մոռանում: Վերջերս ձերբակալվեցին Շենգավիթ վարչական շրջանի նախկին աշխատակիցներ. այս գործերի, դեպքերի մասով համակարծիք ենք, որոշ դեպքեր էլ, արդեն նշեցի, խնդրահարույց են մեզ համար»,- ասել է Կոստանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արամ Ղազարյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության...
ՀՀ-ի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին...
Կայուն խաղաղության չենք հասնի. Ադրբեջանի դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Ս...
Խոսակցություն Ադրբեջանի հետ ունենք. Միրզոյանը՝ հնչող կրակոցների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ա...