Պուտինն ամբողջությամբ խելքը գցել է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամբողջությամբ խելքը գցել է և որ ինքը Ուկրաինայի դեմ եռամյա պատերազմի ամենամեծ օդային հարձակումը սկսելուց հետո դժգոհ է Պուտինի գործողություններից:


«Չեմ հասկանում՝ ինչ է պատահել նրա հետ»,- ասել է Թրամփը։


Նա նշել է, որ եթե Պուտինը փորձի զավթել ողջ Ուկրաինան, դա կհանգեցնի «Ռուսաստանի կործանմանը»։


Նշենք` Թրամփը Truth Social-ում գրել է.


«Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել: Նա անիմաստ սպանում է բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ ոչ միայն զինվորների: Հրթիռներ և անօդաչու սարքեր են արձակվում Ուկրաինայի քաղաքների վրա՝ առանց որևէ պատճառի»։


Թրամփը քննադատել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, որը հայտարարել էր, թե «Ամերիկայի լռությունը» խրախուսում է Պուտինին:


«Զելենսկին իր խոսքերով վնաս է հասցնում իր երկրին: Նրա ամեն ասածը խնդիրներ է առաջացնում, և դա պետք է դադարի», - գրել է Թրամփը: