Ես իրեն չեմ ընդունում, բայց Սև բերդն ինքն է սարքել. Վարդան Ղուկասյան
Ես Բալասանյան Սամվելին չեմ հարգում, բայց Սև բերդն ինքը սարքել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք պետք է այն վերադարձնել համայնքին, քանի որ իշխանությունները հայտարարում էին, որ այն անօրինական կերպով է սեփականաշնորհվել։
«Պետք է ճիշտն ասել, նա ավերված բերդը սարքել է, ուղղակի այնտեղ դիմացի կանաչ տարածքներն է մասնավորեցրել, բայց շենքը նա գնել է մասնավորից, ես դա հստակ գիտեմ։
Ես իրեն չեմ ընդունում, չեմ հարգում, իմ նկատմամբ ինչ արել է, դրա համար չեմ հարգում։ Բայց ինչ ճիշտ է՝ ճիշտ է․ նման կառույց, որ նա կառուցել է, չկա հանրապետությունում, բայց դիմացի կանաչ տարածքների մեջ կառուցած շինությունները ուրիշ բան են»,- հավելել է պաշտոնյան։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում լարվածությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ նախարար
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայման...
Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները. Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյո...
ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը Լավրովի Ծիծեռնակաբերդ չայցելելու վերաբերյալ
Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից...