Հայաստանում զբոսաշրջիկների թիվը նվազել է
Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թիվը նվազել է 11.3%-ով կամ շուրջ 49 հազարով: Այս մասին Radar Armenia-ն տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է եկել 386․741 զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 435․775։
Զբոսաշրջիկների մեծ մասը՝ 37.3%-ը կամ 144 հազարը եղել են ՌԴ քաղաքացիներ։ Այնուամենայնիվ, ՌԴ քաղաքացիների թվի տեսակարար կշիռը Հայաստան եկած զբոսաշրջիկների մեջ նվազել է։ Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ եկած զբոսաշրջիկների 42.3%-ն էր ՌԴ քաղաքացի, այս տարի՝ 37.3%-ը։
Ըստ քաղաքացիության՝ հաջորդում է Հայաստանը (այսինքն, Հայաստանի քաղաքացիները, որ գալիս են որպես զբոսաշրջիկ)։ Նրանց թիվն այս տարի 76․861 է եղել՝ նախորդ տարվա 75․483-ի փոխարեն։
Երրորդ տեղում Վրաստանի քաղաքացիներն են՝ 59․624 զբոսաշրջիկ նախորդ տարվա 61․830-ի փոխարեն, կամ զբոսաշրջիկների ընդհանուր թվի 15.4%-ը։
Դրան էլ հաջորդում է Իրանը՝ 34․369 զբոսաշրջիկ նախորդ տարվա 33․729-ի փոխարեն, կամ զբոսաշրջիկների ընդհ․ թվի 8.9%-ը։
Կան երկրներ, որտեղից նախորդ տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջիկներ չեն եղել, այս տարի այցելել են Հայաստան։ Օրինակ՝ Զամբիան՝ 1, Լաոս՝ 1, Տանզանիա՝ 2, Սենթ Լյուսիա՝ 1, Միեռե Լեոնե՝ 3, Սուդան՝ 1 զբոսաշրջիկ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում երկրաշարժ է զգացվել
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Նոր մանրամասներ՝ ՔԿ շենքից խոշոր գումար հափշտակելու դեպքից
ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ...
Նոր մանրամասներ Շենիկի ջրանցքում հայտնաբերված մահացածների մասին
Շենիկի ջրանցքից այսօր մահացած դուրս բերված տղան Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից էր։ Թե ինչպես է դեպքը տեղի ունե...
ՊԵԿ-ը՝ ՔԿ շենքից 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործի մասին
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճա...