ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է տվյալներ՝ 3-օրյա հրադադարի վերաբերյալ
Ռուս զինվորականները սահմանված եռօրյա ժամկետում հատուկ ռազմական գործողության գոտում խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և մնացել են նախկինում գրավված սահմանագծում և դիրքերում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների կապակցությամբ առաջարկել էր եռօրյա հրադադար հաստատել:
Ըստ Ռուսաստանի ՊՆ հայտարարության՝ հրադադարի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն այն խախտել են 14 043 անգամ և 5 անգամ փորձել են խախտել երկրի պետական սահմանը։
Գերատեսչությունից նաև հայտնել են, որ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն արձագանքել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից թույլ տրված խախտումներին և համարժեք գործել ստեղծված իրավիճակին»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը...
Հնդկաստանը հայտարարել է՝ Պակիստանն իր զորքերը տեղափոխում է առաջապահ դիրքեր
Պակիստանն իր զորքերը տեղափոխում է առաջապահ դիրքեր։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը։&nbs...
Հնդկաստանի վարչապետը երկրի զինված ուժերին հրաման է տվել
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել է երկրի զինված ուժերին վճռականորեն արձագանքել Պակիստանի կողմից ձեռնարկվող...
Պակիստանը Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել
Երկու միջուկային տերությունների հակամարտության սրումը նոր մակարդակի է հասել։ Մայիսի 10-ին, վաղ առավոտյան, Պակ...