Սովետական կայանն ընկել է Հնդկական օվկիանոսը
Խորհրդային ավտոմատ կայանը, որը 53 տարի առաջ արձակվել ու այդպես էլ չէր հասել Վեներա, ընկել է Հնդկական օվկիանոսը։ Այս մասին հաղորդում է «Ռոսկոսմոսը»:
Հաղորդագրության մեջ ասվում է․ «1972 թվականին արձակված «Կոսմոս-482» տիեզերական սարքը դուրս է եկել ուղեծրից և ընկնելով Հնդկական օվկիանոս` ոչնչացել է»։
Սարքը մթնոլորտի խիտ շերտեր է մտել Մոսկվայի ժամանակով ժամը 9:24-ին Միջին Անդաման կղզուց 560 կմ արևմուտք և ընկել Հնդկական օվկիանոսը՝ Ջակարտայից արևմուտք: Ուղեծրից սարքի դուրս գալը վերահսկել են մերձերկրային տիեզերական տարածության վտանգավոր իրավիճակների մասին նախազգուշացման ավտոմատացված համակարգի միջոցները:
Նմանատիպ հոդվածներ
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ՆԳՆ-ի...
ՆԳՆ-ն՝ ոստիկանների կողմից ձերբակալված կնոջը խոշտանգելու և նվաստացնելու լուրերի մասին
Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք...
Երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում
Երկու ուղևորատար ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այս մասին տեղեկանում ենք...
Հայաստանում երկրաշարժ է զգացվել
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...