Պակիստանից նշել են՝ երբ է Հնդկաստանը մտադիր հարված հասցնել
Պակիստանը հավաստի տվյալներ ունի, որ Հնդկաստանը մտադիր է ռազմական գործողություններ սկսել առաջիկա 24-36 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլա Թարարը X սոցցանցում։
«Պակիստանը հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ Հնդկաստանը մտադիր է գործողություններ սկսել առաջիկա 24-36 ժամվա ընթացքում։ Հարվածի համար պատրվակ կդառնան «անհիմն և շինծու մեղադրանքները», թե Պակիստանը հանցակից է Պահալգամի ահաբեկչությանը»- գրել է նա:
Նախարարն ասել է․ «Տարածաշրջանում որպես դատավոր, երդվյալ ատենակալ և դահիճ Հնդկաստանի հանդուգն դերը անխոհեմ է և լիովին անընդունելի: Պակիստանն ինքը դարձել է ահաբեկչության զոհ և շատ լավ հասկանում է, թե դա ինչ է: Մենք միշտ դատապարտել ենք ահաբեկչությունն իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով աշխարհի ցանկացած կետում»։
Թարարի խոսքով՝ Իսլամաբադն առաջարկել է միջադեպի հետաքննություն անցկացնել փորձագիտական չեզոք հանձնաժողովի մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Հնդկաստանը «կարծես թե որոշել է բռնել իռացիոնալության և առճակատման վտանգավոր ուղին, որը աղետալի հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար եւ նրա սահմաններից դուրս»:
«Պակիստանը կրկին հայտարարում է, որ Հնդկաստանի ցանկացած նման ռազմական միջամտություն կարժանանա խիստ եւ վճռական պատասխանի։ Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ էսկալացիայի և դրա հետեւանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հնդկաստանը»,- ընդգծել է Թարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ. ՊՆ
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայր...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը...
Ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը
F/A-18 Hornet կործանիչը Կարմիր ծովում ընկել է ամերիկյան միջուկային USS Harry Truman ավիակրի տախտակամածից։ Միջադեպը...
Պակիստանը Հնդկաստանին սպառնացել է միջուկային հարվածով. Times of India
Պակիստանը Հնդկաստանին սպառնացել է միջուկային հարվածով: Պակիստանի երկաթուղիների նախարար Հանիֆ Աբբասին հայտարարել է, որ իր...