ՆԳ նախարարը՝ ID քարտեր տրամադրելու գործընթացի մասին
Ապրիլի 30 դրությամբ մենք ստացել ենք 96.900 դիմում՝ նույնականացման քարտ տրամադրելու հետ կապված, և արդեն իսկ տպագրված է 81.900 նույնականացման քարտ: Այս մասին Կառավարության նիստին ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Նախարարի խոսքով՝ սրանք ընդամենը մուտք եղած դիմումներն են: Կան նաև հերթագրման համակարգում սպասող քաղաքացիներ, որոնք դեռ չեն ներկայացրել դիմումները, որ տպագրության պրոցեսն իրականացվի:
«Ըստ այդմ՝ Երևանում և մարզերում ընդհանուր հաշվարկով ևս 54.261 անձ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանա մոտենալ անձնագրային համապատասխան ստորաբաժանում և դիմում ներկայացնել՝ նույնականացման քարտ ստանալու հետ կապված:
Եթե ընդհանուր հանրագումարով նայենք՝ ստացվում է շուրջ 151 հազար անձ արդեն իսկ ստացել է նույնականացման քարտ կամ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանանք քարտերի տպագրություն իրականացնենք»,- ասել է նա:
Նախարարը նշեց, որ այսօր օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում է հնարավոր անել, բայց առաջիկայում թիվը կկրկնապատկվի.
«Մենք ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա նույնականացման քարտերի՝ ավելի արագ տպագրություն իրականացնել, ըստ այդմ՝ թողունակությունն ավելի մեծացնել»:
Նմանատիպ հոդվածներ
Այո, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է, հիմնարար լուծումներ ենք տալիս․ Ավինյան
«Նախորդ տարի 50 կմ միջին նորոգման աշխատանքներ են արվել Երևանում: Այդ 50 կմ-ին էլ տերմոպլաստով գծանշումներ ենք արել»: Այս...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասի...
Մանրամասներ՝ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան մասին
Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ ն...
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ՆԳՆ-ի...