
ԵՄ-ն ակնկալում է, որ ԱՄՆ կդադարի դա անել. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Եվրամիությունն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կդադարի ապահովել Եվրոպայի անվտանգությունը և իր ռազմական ուշադրությունը կտեղափոխի աշխարհի այլ տարածաշրջաններ: Նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Մենք գիտենք, որ անվտանգության ոլորտում ամերիկյան ուշադրությունը կտեղափոխվի այլ շրջաններ։ Այդ պատճառով Եվրոպայում խաղաղությունը պահանջում է, որ եվրոպական առաջնորդները շատ ավելի մեծ պատասխանատվություն վերցնեն իրենց ձեռքը», - ասել է նա: