ԱՄՆ-ում ավելի քան 120 հազար պետծառայողներ կորցրել են աշխատանքը․ CNN
ԱՄՆ-ում առնվազն 121 հազար դաշնային պետծառայողներ ազատվել են աշխատանքից՝ այս տարվա հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո: Այս մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը։
Ինչպես նշել են հետազոտության հեղինակները, աշխատակազմի ձևավորմամբ զբաղվող Challenger, Gray & Christmas ընկերության տվյալների համաձայն, կրճատված պետական ծառայողների թիվը կարող է հասնել 280,000-ի։ Աշխատողների կրճատումները ամենաշատը հարվածել են Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությանը (USAID): Ամիսներ տևած կրճատումներից հետո Պետդեպարտամենտը պաշտոնապես հայտարարել է USAID-ի փակման մասին:
CNN-ի հետազոտությունը հիմնված է դաշնային գործակալության տվյալների, աշխատակիցների հաշվետվությունների, ներքին փաստաթղթերի, պետական պաշտոնյաների և լրատվամիջոցների այլ զեկույցների վրա: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունը հաշվի չի առնում պաշտոններում վերականգնվածների, վարչական արձակուրդում գտնվողների կամ սեփական ցանկությամբ հրաժարական տվածների մասին տվյալները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասի...
Այո, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է, հիմնարար լուծումներ ենք տալիս․ Ավինյան
«Նախորդ տարի 50 կմ միջին նորոգման աշխատանքներ են արվել Երևանում: Այդ 50 կմ-ին էլ տերմոպլաստով գծանշումներ ենք արել»: Այս...
Մանրամասներ՝ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան մասին
Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ ն...
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ՆԳՆ-ի...