Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել․ Կոնջորյան
Մենք տարբերվում ենք, քանի որ ունեն ինքնահայեցման ունակություն։ Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
«Վարչապետը, օրինակ, կարող է խոսել նաև մեր չիմացության մասին, իսկ դուք ունեիք վարչապետ, որն ասում էր՝ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ»,- ասել է Կոնջորյանը։
Պատգամավորը հիշեցրեց նաև, որ համացանցում կար մի կադր, որտեղ մեքենան բաժանված էր երկու մասի, մի կողմում «Մերսեդես» էր, մյուսում՝ «Ժիգուլի»։
Այդ տեսանյութում, ըստ Կոնջորյանի, ներկայացված էր, թե ինչպես էր «Մերսեդես»-ը տարիների ընթացքում կատարելագործվում, իսկ «Ժիգուլի»-ն բոլոր տարիներին նույնն էր ու գրված էր՝ «Ժիգուլի, ի սկզբանե կատարյալ»։
«Դուք ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք, ժողովո՛ւրդ, դուք կրթվելու էլ տեղ չունեք, քաղաքական դինոզավր եք»,- դիմելով ընդդիմությանն ասաց ՔՊ-ականը։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...