Եվրոպան դարձել է ռեկորդային տաք․ հետազոտողները զգուշացնում են
Եվրոպան 2024 թվականին ենթարկվել է ավերիչ փոթորիկների և ջրհեղեղների, որոնք «ազդել են» 413000 մարդու վրա: Ըստ Եվրոպայի կլիմայի վիճակի մասին զեկույցի՝ հանածո վառելիքի աղտոտումը մայրցամաքը դարձրել է ռեկորդային տաք։ Այս մասին գրում է «The Guardian»-ը:
Անցյալ տարի մայրցամաքի տարբեր երկրներում տեսանելի էին ջրով լցված փողոցներում կուտակված մեքենաներ և հորդառատ հոսքերի պատճառով փլուզված կամուրջներ: Եվրոպական գետային ցանցի 30%-ը տուժել է «բարձր» ջրհեղեղներից, իսկ 12%-ը հատել է «ծանր» ջրհեղեղի շեմը:
Ամենակործանարար դեպքերը գրանցվել են սեպտեմբերին՝ Կենտրոնական Եվրոպայում և հոկտեմբերին՝ Արևելյան Իսպանիայում տեղի ունեցած ջրհեղեղները, որոնք ավելի քան 250 մարդու մահվան պատճառ են դարձել:
Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս աղետներն ավելի ուժեղ և հավանական են դարձել գլոբալ տաքացման պատճառով:
Հետազոտողները խստորեն զգուշացնում են, որ երկրները պետք է հնարավորինս շուտ նախազգուշական միջոցներ ձեռնարկեն՝ ջրհեղեղներից և բարձր ջերմաստիճանից պաշտպանվելու համար:
Նմանատիպ հոդվածներ
«Ես էլ ասում էի՝ ինչի սրանք ափալ-թափալ Սայաթ-Նովայի ծառերը կտրեցին»․ Մնացականյան
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Ես էլ ասում էի՝...
Պարեկների մեքենաների տանիքին կտեղադրվեն սարքեր. ՆԳ նախարար
Ներպետական մակարդակում ընկալումների խնդիր ունեն, որովհետև շատերը համարում են, թե ղեկին հեռախոսով զբաղվելը փոքր խնդիր է:...
Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները ճանապարհ են փակել
Այսօր՝ ապրիլի 22-ի վաղ առավոտից Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել են Երևան մտնող մայրուղին։ Նրա...
Ձյան առատ տեղումներ են սպասվում․ այն կարող է հասնել 30-40սմ-ի
Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում...