Իրավիճակը՝ Երևանի Միկոյան փողոցում
Երևանի Անաստաս Միկոյան փողոցի 64–րդ շենքի բնակիչները վաղ առավոտից փակել էին փողոցը, քանի որ պահանջներ ունեն սնանկ ճանաչված կառուցապատողից, սակայն մոտ 40 րոպե անց փողոցը կրկին բացեցին։
Բնակիչները բողոքում են, որ արդեն մի քանի տարի է` բնակարանի գնման իրավունք են ձեռք բերել, սակայն կառուցապատողը սնանկ է ճանաչվել, ու մինչ օրս նրանց բնակարանների հարցը չի լուծվել։ Այժմ մեծ խնդրի առաջ են կանգնած հատկապես այն բնակիչները, որոնք կանխիկ վճարել են հենց կառուցապատողին ու չեն կարողանում ապացուցել այդ փաստը։
Միկոյան 64 հասցեի կառուցապատողից տուժածների շարքում է նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը/ Եղվարդի խճուղին:
Նմանատիպ հոդվածներ
Թեժ իրավիճակ․ արցախցիներն ակցիա են իրականացնում Երևանում
Արցախցիներն ակցիա են իրականացնում Երևանում Արցախի ներկայացուցչության առջև` պահանջելով նախագահ Սամվել Շահրամանյանից քաղաք...
«Ես էլ ասում էի՝ ինչի սրանք ափալ-թափալ Սայաթ-Նովայի ծառերը կտրեցին»․ Մնացականյան
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Ես էլ ասում էի՝...
Մեկնարկել է ավանդական Ջահերով երթը
Երանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ավանդական Ջահերով երթը։Ինչպես...
Թաղում եմ էթում, կարա՞ս էն յան էթաս․ Քասախում մեքենան անցավ մայթի վրայով
Երևան-Աշտարակ մայրուղին այս պահին փակ է. բողոքի ակցիայի են դուրս եկել Քասախ բնակավայրի բնակիչները, որոնք պահանջում են վե...