Խոզերով լի բեռնատարը շրջվել է
Տոմսկի շրջանի մայրուղու մոտ շրջվել է խոզերով լի բեռնատարը։ Այս մասին հայտնում է НТВ-ն։
Բեռնատարի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ինչի պատճառով մեքենան շրջվել է ճանապարհի վրա։ Արդյունքում վարորդը չի տուժել, քանի որ նրան ժամանակին դուրս են բերել մեքենայից։
Վթարի պատճառով խոզերից մոտ 30-ը վնասվածքներ են ստացել, նրանցից մի քանիսի ետևի ոտքերը կոտրված են։ Վախեցած կենդանիների մի մասը խուճապահար փախել է մոտակա գյուղ։
Տեղի բնակիչները, օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցներն՝ խոզերին բռնելու փրկարարական գործողություն են կազմակերպել։ Դեպքի վայրում աշխատում են նաև անասնաբույժները։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ «Դվին» հյուրանոցային համալիրում
Երևանում կրակոցներ են հնչել հայտնի «Դվին» հյուրանոցային համալիրում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունե...
ԱՄՆ-ում ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո՝ վայրէջք է կատարել
ԱՄՆ-ում Դենվերից Կանադա թռչող մոտ 159 ուղևոր տեղափոխող օդանավի շարժիչի մեջ նապաստակ է մտել, ինչի հետևանքով Boeing 737 ին...
ԱՄՆ-ում ուժեղ պայթունի հետևանքով շենք է կործանվել
ԱՄՆ Յուտա նահանգի Պրոմոնթորի քաղաքի Northrop Grumman Innovation Systems գործարանում տեղի ունեցած պայթյունն ավ...
Սարսափելի կադրեր՝ Մերձմոսկվայում ավտոմեքենայի պայթյունից․ զինվորական է սպանվել
Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքի բնակելի թաղամասում կայանված ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ...