Ուկրաինայի ԱԳ նախարարը հակամարտությունն ավարտելու ժամկետ է նշել
Կիևը ցանկանում է այս տարի վերջ տալ հակամարտությանը, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Անթալիայի դիվանագիտական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Ուկրաինան խաղաղություն է ուզում։ Մենք ցանկանում ենք ավարտել այս պատերազմը այս տարի»,- ասել է Սիբիգան։
Հավելենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման նպատակը պետք է լինի ոչ թե կարճատև զինադադարը կամ ուժերի վերախմբավորման ու վերազինման համար ընդմիջումը՝ հակամարտության հետագա շարունակման նպատակով, այլ երկարաժամկետ խաղաղությունը։
«Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն պայքարել ռուս ժողովրդի շահերի համար, սա է հատուկ գործողության իմաստը: Ուկրաինայում խաղաղությունը պետք է հիմնված լինի բոլոր մարդկանց, բոլոր ժողովուրդների օրինական շահերի հարգանքի վրա, որոնք ապրում են այս տարածաշրջանում»,- ասել է ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...